Արչիլ Թալակվաձե. Ախալքալաքում ամերիկյան քանակակազմի տեղակայման շուրջ Լյուք Քոֆիի կարծիքին պետք է պատասխանեն վրաց փորձագետները
Արչիլ Թալակվաձե. Ախալքալաքում ամերիկյան քանակակազմի տեղակայման շուրջ Լյուք Քոֆիի կարծիքին պետք է պատասխանեն վրաց փորձագետները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, Վրաստանի համար մարտավարական հարցերի քննարկումն իրականացվում է ԱՄՆ-ի կառավարության և կոնգրեսի հետ:

Այս մասին Թալակվաձեն նշել է «Heritage foundation»-ի հետազոտող Լյուք Քոֆիի նախաձեռնությունը մեկնաբանելիս, ով հանդես է գալիս նախաձեռնությամբ, որ Սիրիայից դուրս եկած ամերիկյան քանակակազմը տեղակայվի Վրաստանում, մասնավորապես՝ Ախալքալաքում, նախկին ռուսական ռազմաբազայում:

Նրա խոսքով, աշխատանքային ձևաչափերում ԱՄՆ-ի հետ ամերիկյան քանակակազմի Ախալքալաքում տեղակայման առաջարկը չի քննարկվել:

«Վրաստանի իշխանությունը մշտապես հաղորդակցվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և կոնգրեսի հետ: Սա փորձագետի կարծիք է և, հավանաբար, վրաց փորձագետները պետք է պատասխանեն»,- հայտարարել է Թալակվաձեն:

«Heritage foundation»-ի հետազոտող Լյուք Քոֆին հանդես է գալիս նախաձեռնությամբ, որ Սիրիայից դուրս եկած ամերիկյան քանակակազմը տեղակայվի Վրաստանում, մասնավորապես՝ Ախալքալաքում, նախկին ռուսական ռազմաբազայում և դառնա «հորիզոնից այն կողմ» ուժ՝ Իսլամական պետության վերականգնման դեպքում արագ արձագանքման համար: