Արչիլ Տատունաշվիլու սպանության գործով հետաքննությունը նշանակել է համալիր հանձնաժողովային փորձաքննություն - փաստաբան
Արչիլ Տատունաշվիլու սպանության գործով հետաքննությունը նշանակել է համալիր հանձնաժողովային փորձաքննություն - փաստաբան

Արչիլ Տատունաշվիլու սպանության գործով հետաքննությունը նշանակել է համալիր հանձնաժողովային փորձաքննություն,- այս մասին Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյում հանդիպման ավարտից հետո լրագրողներին է հայտնել Տատունաշվիլիների ընտանիքի փաստաբան Թամար Ավալիանին:

Արչիլ Տատունաշվիլու հայրը՝ Գիորգի Տատունաշվիլին փաստաբանի հետ միասին Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյում հանդիպել է փորձագետներին: Հանդիպմանը ներկա է նաև ՆԳՆ-ի գլխավոր տեսչության ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին:

Գիորգի Տատունաշվիլին երեկ Առաջին ալիքին հայտնել էր, որ Սամխարաուլիի բյուրոյի փորձագետների կողմից կազմած բժշկական եզրահանգումից հետո ծագել են հարցեր, որի առնչությամբ ցանկացել է հանդիպել փորձագետների հետ:

«Մեզ փոխանցել են առավել շատ տեղեկություն եզրահանգման մասին: Ուղղել ենք հարցեր այն վնասվածքների մասին, որոնց մասին երեկ խոսում էինք ԶԼՄ-ների մոտ, որ եզրահանգումը լիարժեք չէ: Մեզ բյուրոյում բացատրեցին, որ այդ վնասվածքները նրա կենդանի ժամանակվա վնասվածք չեն»,- նշել է փաստաբանը:

Թամար Ավալիանիի խոսքով, այս փուլում, նրանք փորձագետների նկատմամբ հարցեր չունեն:

Արչիլ Տատունաշվիլու դին բռնազավթված Ցխինվալիից 2018 թվականի մարտի 20-ին տեղափոխել են Վրաստանի կողմից վերահսկվող տարածք: