Արչիլ Տատունաշվիլու գործով մեղադրյալների նկատմամբ կարմիր շրջաբերականով հետախուզում հայտարարելը անհրաժեշտ քայլ էր. Քեթևան Ցիխելաշվիլի
Արչիլ Տատունաշվիլու գործով մեղադրյալների նկատմամբ կարմիր շրջաբերականով հետախուզում հայտարարելը անհրաժեշտ քայլ էր. Քեթևան Ցիխելաշվիլի

Անհրաժեշտ քայլ,- այսպես է գնահատում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին Արչիլ Տատունաշվիլու սպանությունում մեղադրվող անձանց նկատմամբ Ինտերպոլի կարմիր շրջաբերականով միջազգային հետախուզում հայտարարման մասին:

Քեթևան Ցիխելաշվիլու խոսքով, պետությունը կիրառում է բոլոր իրավական լծակները, որպեսզի պատժի բոլոր մեղավոր անձանց:

Պետական նախարարի հայտարարությամբ, երկիրը Ինտերպոլի կարմիր շրջաբերական է կիրառել նաև Գիգա Օթխոզորիայի սպանության դեպքում, որի նույնակացումն արդեն իրականացվել է և վրացական կողմը ճանաչել է մեղավոր:

Քեթևան Ցիխելաշվիլու խոսքով, ինչպես Գիգա Օթխոզորիայի, այնպես էլ Արչիլ Տատունաշվիլու սպանության մեջ մեղադրվող անձինք եթե լքեն երկիրը, Ինտերպոլի կարմիր շրջաբերականի միջոցով նրանց կձերբակալեն:

2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, Վրաստանի կողմից սույն թվականի հուլիսի 6-ին տրամադրած նյութերի հիման վրա, կայացրել է որոշում Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Դավիթ Գուրծիևի և Ալիկ Տաբոևի նկատմամբ Ինտերպոլի կարմիր շրջաբերականով միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: