Արչիլ Տատունաշվիլու ընտանիքը Ռուսաստանի Դաշնության դեմ Ստրասբուրգի դատարանին դիմում է անհատական հայցով
Արչիլ Տատունաշվիլու ընտանիքը Ռուսաստանի Դաշնության դեմ Ստրասբուրգի դատարանին դիմում է անհատական հայցով

Պատրաստվում է Գիորգի Տատունաշվիլու անունից Ռուսաստանի Դաշնության դեմ Ստրասբուրգի դատարանում մտցվելիք անհատական հայցը,- այս մասին հայտարարել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքի փաստաբան, Թամար Ավալիանին:

Դրա հետ մեկտեղ, փաստաբանը հույս է հայտնում, որ գործի հետաքննությունը ընթանալու է լիարժեք և արդյունավետ:

«Մենք պատրաստում ենք անհատական հայց Գիորգի Տատունաշվիլու անունից Ռուսաստանի Դաշնության դեմ: Հույս ենք հայտնում, որ հետաքննությունը կլինի լիարժեք և արդյունվետ, պի հետաձգվի և մենք ստիպված չենք լինի հայց ներկայացնել նաև Վրաստանի դեմ, սակայն այս պահին, դա չէ մեր նպատակը: Մեր նպատակն է Վրաստանի իշխանությունն անցկացնի արդյունավետ և լիարժեք հետաքննություն»,- հայտարարել է Ավալիանին:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, շատ հարցեր կան փորձաքննության առնչությամբ, երկու ամսից ավել է անցել և փորձաքննության միջանկյալ և վերջնական եզրահանգումը դեռևս հայտնի չէ: