Արչիլ Տատունաշվիլու դին տեղափոխել են բռնազավթված Ցխինվալիից

Արչիլ Տատունաշվիլու դին տեղափոխել են բռնազավթված Ցխինվալիից:

Դիակը փոխանցվել է Էրգնեթիի տարածքում:

Էրգնեթիում էին գտնվում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական վարչության տնօրենի տեղակալ Կախաբեր Քեմոկլիձեն և Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, փախստականների նախարարի տեղակալ Մամուկա Ցոտնիաշվիլին:

Ինչպես գրում են բռնազավթված Ցխինվալիի ԶԼՄ-ները, դիակի հետ միասին ընտանիքին է փոխանցվել նաև Արչիլ Տատունաշվիլու սեփականության մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:

Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլուն, Լևան Քուտաշվիլուն և Իոսեբ Պավլիաշվիլուն: Քուտաշվիլուն և Պավլիաշվիլուն ազատ էին արձակել մի քանի օր առաջ:

Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին բռնազավթված Ցխինվալիում մահացել էր անորոշ իրավիճակում: