Արչիլ Տատունաշվիլու դիակի վրա նկատվում էին լուրջ վնասվածքներ. Սոզար Սուբարի
Արչիլ Տատունաշվիլու դիակի վրա նկատվում էին լուրջ վնասվածքներ. Սոզար Սուբարի

Արչիլ Տատունաշվիլու դիակի վրա նկատվում էին լուրջ վնասվածքներ,- այս մասին հայտարարել է փախստականների նախարար Սոզար Սուբարին:

Նրա խոսքով, դիակի փորձաքննությանը ներկա էր նաև ընտանիքի փորձագետը:

Տատունաշվիլու դին, բռնազավթված Ցխինվալիից տեղափոխել են գրեթե մեկ ամիս հետո, մարտի 20-ին: Դիակն արդեն փորձաքննության է ենթարկվել Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյում:

Արչիլ Տատունաշվիլուն կհուղարկավորեն մարտի 24-ին, զինվորական պատվով: