Արչիլ Տատունաշվիլիին հուշարկավորելու են Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում
Արչիլ Տատունաշվիլիին հուշարկավորելու են Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում

Արչիլ Տատունաշվիլիին հուշարկավորելու են Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում,-այս մասին առաջին ալիքին են հայտնել Արիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամները:

Նրանց խոսքերով, Մուխադգվերդիի գերեզմանոցում Արչիլ Տատունաշվիլիի հուղարկավորությունը պահանջել են անձամբ:

Մինչ այս տարածված լրատվությամբ Արչիլ Տատունաշվիլիին հուղարկավորելու էին Քանդա գյուղում:

Արչիլ Տատունաշվիլիի աճյունը Լևան Սամխարաուլիի փորձաքննության կենտրոնից հայրական տուն են տարել երեկ առավոտյան:

Տատունաշվիլիի աճյունը բռնազավթված Ցխինվալից, Ծիլկանի են տեղափոխել մահվանից մեկ ամիս անց, մարտի 20-ին: Նրա աճյունը արդեն ենթարկվել է փորձաքննության: Փորձաքննությանը ներկա էր նաև կտտանքների ենթարկված անձանց վերակենդանացման «Էմփատիա» կենտրոնի ներկայացուցիչը: «Էմպատիայի» կողմից տարածված հայտարարության համաձայն, նախնական տվյալներով, Արչիլ Տատունաշվիլիի աճյունի վրա նկատվում են բազմաթիվ վնասվածքներ, որը մեծ հավանականությամբ մատնանշում է կտտանքների վրա:

Արչիլ Տատունաշվիլիին զինվորական պատվով հուղարկավորելու են մարտի 24-ին: