Արչիլ Տատունաշվիլիի ներքին օրգանները Վլադիկավկազում են. Գրիգորի Կարասին
Արչիլ Տատունաշվիլիի ներքին օրգանները Վլադիկավկազում են. Գրիգորի Կարասին

Արչիլ Տատունաշվիլիի ներքին օրգանները Վլադիկավկազում են,-այս մասին առաջին ալիքի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքերով փորձաքննությունը իրականացվել է Վլադիկավկազի լաբորատորիայում:

«Պետք է կարգավորենք այս դժբախտ պատահարի նկատմամբ գոյություն ունեցող հարցերը: Իմ դիրքորոշումն է, որ ողբերգությունը չպետք է կրկնվի: Լսել ենք վրացական կողմի պահանջները և կարծիքները: Ցանկանում եմ ասել, որ հանդիպմանը այս հարցի մանրամասների մասին պարզաբանումներ է արել Հարավային Օսիայի ներկայացուցիչը: Մենք, Ռուսաստանը կարող ենք այս հարցին ներգրավվել այն չափաբաժնով, ինչքանով հնարավոր է: Կարևոր է, որ Վրաստանը զրուցի Հարավային Օսիայի հետ: Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիի ներքին օրգաններին, ապա օրգանները Մոսկվայում չեն, դրանք Վլադիկավկազում են: Այստեղ ցանկանում եմ ասել, որ Վլադիկավկազի լաբորատորիան անց է կացրել անկախ հետաքննություն: Ցականում եմ նաև ավելացնել, որ Ռուսաստանը չի կարող լուծել այս խնդիրը, քանզի այս հիմնախնդիրը ծագել է Վրաստանի և Հարավային Օսիայի միջև»,-հայտարարել է Կարասինը:

Բռնազավթված Ցխինվալիից Արչիլ Տատունաշվիլիի աճյունը տեղափոխել են առանց ներքին օրգանների: տատունաշվիլիի ընտանիքը պահանջում է նրա օրգանների փոխանցումը: