Արչիլ Տատունաշվիլիի մարմնի վրա նկատվում են բռնության նշաններ. Ախալգորիի գամգեբելի
Արչիլ Տատունաշվիլիի մարմնի վրա նկատվում են բռնության նշաններ. Ախալգորիի գամգեբելի

Արչիլ Տատունաշվիլիին հուղարկավորելու են շաբաթ օրը, Քանդայի գերեզմանատանը,-այս մասին լրագրողներին ասել է Ախալգորիի գամգեբելի՝ Նուգզար Թինիկաշվիլին: Նրա խոսքերով Տատունաշվիլիի դին սկզբում տանելու են Ծերովանիում գտնվող, Սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որից հետո նրան կտանեն և կհուղարկավորեն Քանդայի գերեզմանատանը, որը հատկացված է 2008 թվականից հետո բռնի տեղահանված անձանց համար:

Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փորձաքննությանը, ապա ինչպես ասել է Թինիկաշվիլին պատասխանը լինելու է երկու շաբաթից, սակայն նրա խոսքերով Տատունաշվիլիի մարմնի վրա նկատվում են բռնության նշաններ:

Արչիլ Տատունաշվիլիի դին, մինչ այդ 7 ժամվա ընթացքում ենթարկված էր փորձաքննության, գործողությանը բացի փորձաքննությունների կենտրոնի փորձագետների մասնակցում էր նաև ընտանիքի կողմից վարձած փորձագետը:

Բռնազավթված Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Արչիլ Տատունաշվիլու դին փոխանցել է «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով, ինչպես նաև փոխանցել են դատաբժշկական փորձաքննության եզրահանգումը:

Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլուն, Լևան Քուտաշվիլուն և Իոսեբ Պավլիաշվիլուն: Քուտաշվիլուն և Պավլիաշվիլուն ազատ էին արձակել մի քանի օր առաջ:

Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին բռնազավթված Ցխինվալիում մահացել էր անորոշ իրավիճակում: