Արչիլ Տատունաշվիլիի կապակցությամբ բանաձևի նախագիծը լինելու է շատ խիստ. Մամուկա Մդինարաձե
Արչիլ Տատունաշվիլիի կապակցությամբ բանաձևի նախագիծը լինելու է շատ խիստ. Մամուկա Մդինարաձե

«Վրացական երազանք» խորհրդարանային խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, Արչիլ Տատունաշվիլիի կապակցությամբ բանաձևի նախագիծը լինելու է շատ խիստ, որը պատկերելու է ապաբռնագրավման խնդիրների հետ կապված պետության և Վրաստանի խորհրդարանի իրական դիրքորոշումը և քաղաքականությունը:

Մամուկա Մդինարաձեի խոսքերով, Վրաստանի իշխանությունները անում են հնարավորինս, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը տեղափոխվի կարճ ժամկետում:

«Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխումը սպասվում է մոտ օրերս: Վրաստանի իշխանությունները անում են հնարավորինս, որ արագացվի այս գործընթացը: Ինչ վերաբերում է բանաձևի նախագծին, ապա շարունակում ենք կոնսուլտացիաները: Գոյություն ունեն տեխնիկական և իրավական դետալներ»,- հայտարարել է Մդինարաձեն:

Բռնազավթված տարածաշրջանում զոհված Արչիլ Տատունաշվիլիի հարցով խորհրդարանային մեծամասնությունը պատրաստել է բանաձև: Բանաձևի սեփական վարկած ունի նաև ընդիմությունը: