Արչիլ Տատունաշվիլիի հարցով բանաձևի նախագիծը քվեարկության է դրվելու այսօր
Արչիլ Տատունաշվիլիի հարցով բանաձևի նախագիծը քվեարկության է դրվելու այսօր

Արչիլ Տատունաշվիլիի հարցով բանաձևի նախագիծը քվեարկության է դրվելու այսօր, խորհրդարանի լիագումար նիստին:

Խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության կողմից պատրաստված փաստաթղթում գրված է, որ Վրաստանի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների կողմից «Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակում հայտնված անձանց նկատմամբ բոլոր հնարավոր սահմանափակումների կապակցությամբ, այդ թվում այցեգրային և ֆինանսական սահմանափակումներ:

Բացի այդ, կառավարությունը պետք է սահմանի «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի» մասին արձանագրության կատարողականության պատասխանատու գերատեսչությունը, որը իր հերթին խորհրդարանին պարբերաբար պետք է ներկայացնի հաշվետվություն, կապված արձանագրության կատարողականության ընթացքին:

Խորհրդարանային փոքրամասնության դիրքորոշումը դեռևս անհայտ է, նրանց խոսքերով որոշում կընդունվի լիագումար նիստի ժամանակ, երբ կծանոթանան բանաձևի ամբողջական տարբերակի հետ:

Բանաձևի նախագծի համաձայն,  «Օթխոզորիա-Տատունաշվիլիի ցուցակ»-ը Վրաստանի կառավարությունը պետք է ներկայացնի մինչև հունիսի 15-ը: