Արչիլ Տատունաշվիլիի գործին միջազգային փորձագետներին ընդգրկելու հարցը դեռևս որոշված չէ
Արչիլ Տատունաշվիլիի գործին միջազգային փորձագետներին ընդգրկելու հարցը դեռևս որոշված չէ

Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փորձաքննության արդյունքներից հրապարակումից հետո, կընդունենք որոշում, հարկավոր կլինի թե ոչ այս գործին ընդգրկել միջազգային փորձագետներին,-այս հայտարարությունը արել է գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն:

Ինչպես նշել է Շոթաձեն, Արչիլ Տատունաշվիլիի հարցով ՆԳՆ-ում հետաքննությունը սկսվել է նրա իսկ մահվան օրվանից:

«Առաջին հերթին ցանկանում եմ ցավակցել Տատունաշվիլիի ընտանիքին: Սա ամբողջ երկրի դժբախտությունն է: Հետաքննությունը սկսված է, այս պահին ընթանում են հետաքննչական գործողություններ: Աճյունի փորձաքննությունը իրականացվել է Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային կենտրոնում և դրա արդյունքներից ելնելով կընդունենք որոշում, հարկավոր կլինի թե ոչ այս գործին ընդգրկել միջազգային փորձագետներին: Հետաքննությունը լինելու է թափանցիկ և արդյունքների մասին մենք կտեղեկացնենք հասարակությանը»,-հայտարարել է Իրակլի Շոթաձեն: