Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցման հարցով զրուցել ենք ռուսական կողմի հետ և այդ բանակցությունները շարունակելու ենք. Յան Կելի
Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցման հարցով զրուցել ենք ռուսական կողմի հետ և այդ բանակցությունները շարունակելու ենք. Յան Կելի

Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցման հարցով զրուցել ենք ռուսական կողմի հետ և այդ բանակցությունները շարունակելու ենք,-այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան, Յան Կելին:

Դեսպանը իր մտահոգությունն է արտահայտել, որ Տատունաշվիլիի աճյունը մինչ օրս չեն փոխանցել ընտանիքին:

«Իրավիճակը վրդովեցուցիչ է, ցավում եմ, որ ընտանիքի անդամներին հնարավորություն չի տրվում հուղարկավորել Արչիլ Տատունաշվիլիին, չեմ հասկանում, թե ինչու է ձգձգվում այս գործընթացը, ինչպես նաև ազատ չեն արձակվում ձերբակալված քաղաքացիները:

Իհարկե մենք ա’ակցում ենք Վրաստանի իշխանություններին այս հարցի լուծման գործում: Մենք բանակցում ենք նրանց հետ և այդ բանակցությունները շարունակելու ենք»,-ասել է Կելին:

Հիշեցնենք, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները ձերբակալել էին Վարստանի քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել էր Ցխինվալի հիվանդանոցում: Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ազատվել էին Ցխինվալի մեկուսարանից, սակայն նրանք մինչ օրս մնում են բռնազավթված տարածաշրջանում:

Գոյություն ունեցող լրատվությամբ, Արչիլ Տատունաշվիլիի աճյունը հայրենի գյուղ են տեղափոխելու կարմիր խաչի ներկայացուցիչները: