Առանց միջազգային աջակցության, հնարավոր է Եվրոպայում առաջանան նոր փախստականի հոսքեր. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Առանց միջազգային աջակցության, հնարավոր է Եվրոպայում առաջանան նոր փախստականի հոսքեր. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիան նախատեսում է մեկ միլիոն փախստականների վերադարձնել Սիրիա, և առանց միջազգային աջակցության, հնարավոր է Եվրոպայում առաջանան նոր փախստականի հոսքեր,- այս մասին հայտարարել է  Թուրքիայի նախագահը,  Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, միջազգային նյութատեխնիկական աջակցությամբ հնարավոր կլինի Սիրիայի հյուսիսում, անվտանգ գոտում փախստականների համար տներ կառուցել, հակառակ դեպքում Թուրքիան ստիպված կլինի բացել «դարպասները»:

«Կամ դուք մեզ օգնում եք, կամ ներեցեք, բայց մենք չենք պատրաստվում միայնակ կրել այդ բեռը: Մենք չկարողացանք օգնություն ստանալ  միջազգային հանրությունից և հատկապես Եվրամիությունից», – ասել է Էրդողանը:

Եվրամիության և Թուրքիայի միջև 2016 թվականի համաձայնագրի համաձայն,  Անկարան միլիարդավոր դոլարների փոխարեն ստանձնել է փախստականներին կանգնեցնելու պարտավորություն: