Առանց երկրի անվտանգության ապահովման չենք զարգացնի ոչ տնտեսությունը, ոչ զբոսաշրջությունը և վաղվա օրվա մասին քննարկումներն կլինեն պայմանական. Գիորգի Գախարիա
Առանց երկրի անվտանգության ապահովման չենք զարգացնի ոչ տնտեսությունը, ոչ զբոսաշրջությունը և վաղվա օրվա մասին քննարկումներն կլինեն պայմանական. Գիորգի Գախարիա

Վրաստանի անվտանգության համար մեկ մարտահրավերը բռնազավթումն է և այն առանձնահատուկ կրիտիկական է և ցավալի բռնազավթված գծի երկայնքով բնակվող մարդկանց համար,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է ազգային անվտանգության խորհրդի նիստին:

Գիորգի Գախարիան ընդգծել է անվտանգության ուղղությամբ կոորդինացված աշխատանքի կրիտիկական կարևորությունը: «Սա շատ կարևոր գործառույթ է, առանձնապես կոորդինացման մասում: Առանց երկրի անվտանգության ապահովման չենք զարգացնի ոչ տնտեսությունը, ոչ զբոսաշրջությունը և վաղվա օրվա մասին քննարկումներն կլինեն պայմանական»,-հայտարարել է Գախարիան:

Վարչապետը երկրի համար անվտանգության տեսանկյունից կարևոր մարտահրավեր է անվանել նաև կիբերհանցագործությունը: