Առանց այգիների կադաստրի գրառումը, գինու գործարանները խաղողագործներից այլևս չեն կարողանա խաղող ընդունել
Առանց այգիների կադաստրի գրառումը, գինու գործարանները խաղողագործներից այլևս չեն կարողանա խաղող ընդունել

2021 թվականի խաղողահավաքի (Ռթվելիի) ժամանակ, առանց կադաստրային փաստաթղթի, խաղողագործն այլևս չի կարողանա խաղողը հանձնել գինու գործարանին: Այս մասին հայտարարել են Գինու ազգային գործակալությունում:

Գործակալության տվյալներով, հաշվի առնելով դա, անհրաժեշտ է գրանցել խաղողի այգիները և թարմացնել կադաստրային տեղեկատվությունը:

Այս փուլում գործընթացն արդեն ընթանում է հինգ մունիցիպալիտետներում:

Խաղողի այգիների կադաստրի ծրագրի շրջանակներում, օդային լուսանկարումները տեղի կունենան Դեդոփլիսծղարոյի և Սիղնաղիի մունիցիպալիտետներում, իսկ գործընթացի ավարտից հետո, հունիսին գրանցումը կսկսվի նաև Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում:

Այս տարի նախատեսվում է խաղողի այգու կադաստրի ծրագրի ավարտը, Կախեթիի և Ռաճա-Լեչխումիի տարածաշրջաններում:

Նշենք, որ Գինու ազգային գործակալությունը Վրաստանի խաղողի այգիների կադաստրի ծրագիրն իրականացնում է 2014 թվականից: Նմանատիպ կադաստր առկա է Եվրամիության բոլոր անդամ երկրներում, որտեղ զարգացած են խաղողագործությունն ու գինեգործության արդյունաբերությունը:

Թողնել մեկնաբանություն