Առանց անվտանգության տնտեսական զարգացումը չի լինի արագ և կայուն. Գիորգի Գախարիա
Առանց անվտանգության տնտեսական զարգացումը չի լինի արագ և կայուն. Գիորգի Գախարիա

Առանց անվտանգության խոսք չի կարող լինել տնտեսական արագ զարգացման մասին և որն կարևոր է չի լինի կայուն,- այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան հայտարարել է «Ռեդիսոն» հյուրանոցում, որտեղ հանդիպում է գործարարների հետ:

Ինչպես նշել է Գախարիան, տնտեսության շատ կարևոր սեկտորները, որոնք են՝ զբոսաշրջությունը, տրանզիտը, ուղիղ կապ ունեն անվտանգության հարցերի հետ:

«Առանց անվտանգության խոսք չի կարող լինել տնտեսական արագ զարգացման մասին և որն կարևոր է չի լինի կայուն: Մենք բոլորս լավ ենք հասկանում դա: Մենք լավ ենք հասկանում նաև, որ ապրում ենք առանձնապես սուր մարտահրավերների առջև կանգնած տարածաշրջանում: Տնտեսության շատ կարևոր սեկտորները, որոնք են՝ զբոսաշրջությունը և տրանզիտը, ուղիղ կապ ունեն անվտանգության հարցերի հետ»,-հայտարարել է Գիորգի Գախարիան և հույս հայտնել, որ համագործակցությունը բովանդակալից և հետաքրքիր արդյունք կբերի:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, այսօրվա հանդիպմանը գործարարներին ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք իրականացրել է ներքին գործերի նախարարությունը: