Առաջին խնդիրը խոսքի և արտահայտման ազատության իրականացումն է. Կախա Կոժորիձե
Առաջին խնդիրը խոսքի և արտահայտման ազատության իրականացումն է. Կախա Կոժորիձե

Վրաստանի նախագահի խորհրդականներ Կախա Կոժորիձեն, Անա Նացվլիշվիլին և Սոֆիո Շամանիդին նախագահի հանձնարարությամբ, խորհրդարանի շենքի դիմաց, մասնակցում են գիշերային ակումբներում անցկացված հատուկ գործողության դեմ ընթացող բողոքի ցույցին և հայտարարում, որ առաջին խնդիրը, խոսքի և արտահայտման ազատության իրականացումն է:

Դրա հետ մեկտեղ, նրանք պահանջում են, ակցիային գտնվող հարյուրավոր և հազարավոր մարդիկ օգտվեն սեփական դիրքորոշումն արտահայտելու իրավունքից՝ տեղի ունեցած դեպքի առնչությամբ:

«Ներքին գործերի նախարարությունը, իհարկե, պետք է պայքարի հանցանքի դեմ, այդ թվում այնպիսի ծանր հանցանքի, ինչպիսին թմրանյութի իրացումն է, սակայն սա պետք է այնպես իրականացվի, որպեսզի չխախտվի Վրաստանի օրենսդրությունը»,- նշել է Կախա Կոժորիձեն:

Խորհրդարանի դիմաց 15:00-ին սկսվել է «Փողոց ենք դուրս գալիս մեր ազատության համար» ցույցը: Ցուցարարները պահանջում են վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը:

Ներքին գործերի նախարարությունը երեկ, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութ իրացնելու մեղադրանքով ձերբակալել է 8 հոգու:

ՆԳՆ-ում այսօր անցկացվել է հատուկ մամլո ասուլիս և հրապարակվել տեսագրություն: