Առաջին հետևակային բրիգադի հարյուրյակը պաշտոնապես ստանձնել է «Կայուն աջակցության» առաքելությունը
Առաջին հետևակային բրիգադի հարյուրյակը պաշտոնապես ստանձնել է «Կայուն աջակցության» առաքելությունը

Վրաստանի պաշտպանության ուժերի առաջին հետևակային բրիգադի հարյուրյակը Աֆղանստանում պաշտոնապես սկսել է կատարել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ ընթացող «Կայուն աջակցության» առաքելությունը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, իրավասությունն ստանձնելու արարողությունը կայացել է «Կայուն աջակցություն» առաքելության շտաբի բազայում, Քաբուլում:

Իրավասության փոխանցման արարողությունը մեկնարկել է Վրաստանի օրհներգով:

Վրաց և ամերիկացի զինծառայողները միջոցառմանը միմյանց փոխանցել են հուշանվերներ: