Այսօր առաջին անգամ Վրաստան է ժամանելու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տեղեկությամբ, արտասահմանցի գործընկերոջը հյուրընկալելու է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո անցկացված հանդիպմանը Իսրայելի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկելու են երկկողմ համագործակցության խորացման և ապագա հեռանկարների հարցը:
Գերատեսչության տեղեկությամբ, հանդիպումից հետո Լևան Իզորիան և Ավիգդոր Լիբերմանը ստորագրելու են համատեղ հռչակագիր:
Վրաստանի պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիպումից հետո Իսրայելի պաշտպանության նախարարը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ է դնելու Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված հերոսների հուշարձանին:
Այցի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանը հանդիպելու է Վարստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին: