Առաջին ալիքով սկսվում է «Վրաստանի աստղ» երաժշտական մեգանախագիծը
Առաջին ալիքով սկսվում է «Վրաստանի աստղ» երաժշտական մեգանախագիծը

Շաբաթ, 22:00 – ժամանակ, որը պետք է հիշել, քանի որ Առաջին ալիքի եթերով սկսվում է «Վրաստանի աստղը»: Երաժշտական մեգանախագիծը մեկնարկելու է այսօր, հունվարի 5-ին:

Վրաց հեռուստադիտողը Եվրատեսիլին սեփական ներկայացուցչին ընտրելու է երաժշտական մեգանախագծի մասնակիցներից:

Նախագծի մրցատյանի անդամներն են՝ Առաջին ալիքի մեդիայի և հաղորդակցության բլոկի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, «Բրավո ռեքորդսի» նախագահ Զազա Շենգելիան, երաժիշտ և երգիչ Ստեփանե Մղեբրիշվիլին և գերմանական Voice-ի հաղթող Նաթիա Թոդուան: