Առաջին ալիքով սկսվում է «իդեալական մայր» հեռուստասերիալը
Առաջին ալիքով սկսվում է «իդեալական մայր» հեռուստասերիալը

Այսօրվանից ամեն աշխատանքային օրը, ժամը 20:45-ին առաջին ալիքի եթեր է դուրս գալու վրացական «իդեալական մայր» հեռուստասերիալը:

Իտալիայի հանրային հեռարձակողի արտոնագրված կոնտենտը իտալական հեռուստասերիալի նմանօրինակն է:

Առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ, նման արտադրություն առաջին ալիքը վաղուց չի ունեցել:

«Հեռուստասերիալը մեզ պատմում է մի մեծ ընտանիքի պատմություն, որը մարտի 4-ից ամեն օր, շաբաթ կիրակիից բացի եթերով կցուցադրվի «Մոամբե» լրատվական թողարկումից առաջ: Սերիալի դերակատարներում բոլորը կարող են ճանաչել իրեն: 15 րոպեանոց սերիաները գլխավոր հերոսի վիդոբլոգն է, որը հեռուստադիտողին ամեն երեկո պատմում է իր ընտանիքի մասին»,-հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:

60 սերիանոց նոր վրացական սերիալ «իդեալական մայրը» ցուցադրվելու է երեք ամիսների ընթացքում: