Առաջին ալիքով Սալոմե Զուրաբիշվիլու, Գրիգոլ Վաշաձեի և Դավիթ Բաքրաձեի բանավեճը կայանալու է հոկտեմբերի 24-ին, 22:00-ին
Առաջին ալիքով Սալոմե Զուրաբիշվիլու, Գրիգոլ Վաշաձեի և Դավիթ Բաքրաձեի բանավեճը կայանալու է հոկտեմբերի 24-ին, 22:00-ին

Նախագահական թեկնածուների միջև նախատեսված բանավեճի կապակցությամբ, հոկտեմբերի 9-ին Հանրային հեռարձակողում հանդիպում է կայացել Սալոմե Զուրաբիշվիլու, Գրիգոլ Վաշաձեի, Դավիթ Բաքրաձեի ներկայացուցիչների և Առաջին ալիքի մենեջմենթի միջև:

Հանդիպմանը քննարկել են նախագահական թեկնածուների միջև բանավեճի հավանական ժամանակը և ձևաչափը: Ընդհանուր համաձայնության հիման վրա, ընտրվել է բանավեճի անցկացման հավանական երկու ամսաթիվ՝ հոկտեմբերի 22 կամ 24:

Հոկտեմբերը 10-ին անցկացված լրացուցիչ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ բանավեճն անցկացվելու է հոկտեմբերի 24-ին, 22:00-ին, Առաջին ալիքի հեռուստառադիո եթերում:

Նախագահական թեկնածուների ներկայացուցիչերը հաստատել են բանավեճում Սալոմե Զուրաբիշվիլու և Գրիգոլ Վաշաձեի մասնակցությունը: Դավիթ Բաքրաձեի ներկայացուցչի հայտարարությամբ, քանի որ Դավիթ Բաքրաձեն Վրաստանում չէ, նրա պաշտոնական համաձայնությունը հայտնի է դառնալու հոկտեմբերի 12-ին:

Առաջին ալիքը եթերաժամանակ է տրամադրում նախագահական թեկնածուներին: Մինչև հոկտեմբերի 28-ը Հանրային հեռարձակողի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա նախագահական թեկնածուների հետ ծանոթանալ երեք տարբեր ձևաչափում:

Սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 25-ը ամեն օր, բացառությամբ կիրակի օրվա, «Մոամբե»-ի գլխավոր թողարկմանը յուրաքանչյուր թեկնածուի հնարավորություն կընձեռվի ընտրողին 10 րոպեի ընթացքում, 21:30-ին ծանոթացնել սեփական տեսլականը: