Առաջին ալիքի հյուրընկալությամբ, Թբիլիսիում ընթանում է Եվրոպայի հեռարձակողների միության տարածաշրջանային կոնֆերանս-սեմինարը
Առաջին ալիքի հյուրընկալությամբ, Թբիլիսիում ընթանում է Եվրոպայի հեռարձակողների միության տարածաշրջանային կոնֆերանս-սեմինարը

Առաջին ալիքը փետրվարի 13-14-ին Թբիլիսիում, հյուրընկալում է Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) տարածաշրջանային կոնֆերանս-սեմինարը ՝ «թվային տրանսֆորմացիա» խորագրով: Սեմինարին մասնակցում են 10 երկրի հանրային հեռարձակողների ներկայացուցիչներ:

Ինչպես սեմինարին հայտարարել է Թուրքիայի հանրային հեռարձակողի ներկայացուցիչ Աբդուրրահման Աչիքգոզին, թվային տրանսֆորմացիան անհրաժեշտ է ողջ աշխարհի համար:

«Նրանք, ովքեր չեն իրականացնի թվային վերափոխում, կլինեն ոչարդյունավետ: Այստեղ այսօր հավաքվել են Եվրոպայի հեռարձակողների անդամները, քանզի միմյանց հետ կիսեն իրենց փորձը, միասնական հնարավորությունները, ինչպես նաև քննարկենք մեր առջև գոյություն ունեցող հիմնական մարտահրավերները: Այսօր մեզ եզակի հնարավորություն է տրվում հանդիպել մեր գործընկերներին և միմյանց հետ կիսվենք մեր կարծիքներով»,-ասել է Աբդուրրահման Աչիքգոզին:

Գերմանիայի հանրային հեռարձակողի ներկայացուցիչ Իոնաս Ստրիկերի խոսքերով, թվայնացման հիմնական մարտահրավերն այն է, որ այսօր մարդիկ մամուլը օգտագործում են տարբերվող ձևով, քան տասը տարի առաջ:

Դրա հետ մեկտեղ, առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն հայտարարել է, որ հեռուստատեսությունը ամբողջովին անցնում է նոր տեխնոլոգիաների վրա և հին հեռուստատեսությունը մնում է անյալում:

Նշենք, որ նախորդ տարիներին նման միջոցառում արդեն կազմակերպվել է ՝ Վրաստանի հանրային հեռարձակողի, Եվրոպայի հեռարձակողների միության, ԵԱՀԿ-ի և Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) ներկայացուցիչները առաջին ալիք են այցելել փետրվարի 12-ին: Նրանք հանդիպել են առաջին ալիքի ղեկավարության հետ: