Առաջին ալիքի և Եվրոպայի հեռարձակողների միության համագործակցությամբ և ֆինանսավորմամբ, Վրաստանում աշխատելու է լրագրողական տարածաշրջանային ակադեմիան
Առաջին ալիքի և Եվրոպայի հեռարձակողների միության համագործակցությամբ և ֆինանսավորմամբ, Վրաստանում աշխատելու է լրագրողական տարածաշրջանային ակադեմիան

Առաջին ալիքի և Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) համագործակցությամբ և ֆինանսավորմամբ, Վրաստանում աշխատելու է լրագրողական տարածաշրջանային ակադեմիան,-այս մասին առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Վասիլ Մաղլափերիձեն հայտարարել է, Եվրոպայի հեռարձակողների տարածաշրջանային կոնֆերանս-սեմինարի ժամանակ, որը հյուրընկալում է առաջին ալիքը:

Ակադեմիայում թրենինգներ կանցնեն ինչպես վրացի լրագրողները, այնպես էլ լրագրողները հարևան երկրներից ՝ Ադրբեջանից և Հայաստանից:

Ինչպես նշել է Վասիլ Մաղլափերիձեն դասընթացները լինելու են անվճար:

«Վրաստանում հիմնվում է մշտական լրագրողական ակադեմիա: Սա լինելու է լավ հնարավորություն, քանզի, այսօր ինչպես տեխնոլոգիաները, այնպես և ուսուցումը շատ թանկ է: Ակադեմիայում պատրաստվելու է մոտ 50 լրագրող, այստեղից 15-ը կլինեն Վրաստանից: Արել ենք հնարավորինս, որ ակադեմիան լիներ Վրաստանում: Այս նորույթը չի լինելու միայն առաջին ալիքի համար, սա ընդհանուր երկրի համար է»,-նշել է Վասիլ Մաղլափերիձեն:

Նրա խոսքերով, ակադեմիան իր աշխատանքը սկսելու է արդեն մայիս ամսից:

«Վրաստանից լրագրողների թրենինգները ֆինանսավորելու է հանրային հեռարձակողը: ծրագիրը գործող լրագրողների համար է: Կարող ենք դա անվանել արհեստավարժության բարձրացում, սակայն դա ավելին է, քանզի ակադեմիայում դասընթացներ են անց կացնելու լավագույն եվրոպացի մասնագետները»,-հայտարարել է Մաղլափերիձեն:

Առաջին ալիքը հյուրընկալում է տարածաշրջանային կոնֆերանս-սեմինար ՝ «թվային տրանսֆորմացիա» խորագրով: Նշենք, որ նախորդ տարիներին նման միջոցառում արդեն կազմակերպվել է ՝ Վրաստանի հանրային հեռարձակողի, Եվրոպայի հեռարձակողների միության, ԵԱՀԿ-ի և Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) ներկայացուցիչները առաջին ալիք են այցելել փետրվարի 12-ին: Նրանք հանդիպել են առաջին ալիքի ղեկավարության հետ: