Առաջին ալիքը գնելու է «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի  15 նոր ավտոմեքենա
Առաջին ալիքը գնելու է «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի  15 նոր ավտոմեքենա

Առաջին ալիքը գնելու է գերմանական արտադրության «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի  15 նոր ավտոմեքենա:

Էլեկտրոնային մրցույթի արդյունքները հայտնի են դարձել քիչ առաջ:

15 նոր ավտոմեքենա գնելու համար հանրային հեռաձրակողը մրցույթը հայտարարել էր 2017 թվականի դեկտեմբերի 11-ին:

Մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն: Ավտոմեքենաների ամենացածր գինը առաջարկել է «Ջի Թի Մոտորս» ընկերությունը:

 

 

Ավտոմեքենաների գնման ընդհանուր արժեքը 597 990 լարի էր, «Ջի Թի Մոտորս» ընկերությունը վերջում ֆիքսել է 513 999 լարի ( դրա մեջ մտնում է ավտոմեքենայի արժեքը, 100 000 կմ. վազքի ընթացքում ծառայությունները և վառելիքի արժեքը): Առևտրի համաձայն տնտեսվել է 83 991 լարի:

Հիշեցնենք, օրեր առաջ առաջին ալիքը գնել է «Սուզուկի Վիտարա» մակնիշի 20 նոր ավտոմոբիլ: