Առաջիկա երկու տարում Վրաստան-Ադրբեջան առևտրի շրջանառությունը կարող ենք զարգացնել 50-60 տոկոսով. Մամուկա Բախտաձե
Առաջիկա երկու տարում Վրաստան-Ադրբեջան առևտրի շրջանառությունը կարող ենք զարգացնել 50-60 տոկոսով. Մամուկա Բախտաձե

Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, մեր բարիդրացիական և բարեկաման հարաբերությունները դարերի ընթացքում եղել է օրինակելի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցի ժամանակ:

Դեմ առ դեմ հանդիպման մասին պաշտոնական տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունը:

Նշված տեղեկության համաձայն, Ադրբեջանի նախագահը Վրաստանի կառավարության ղեկավարին շնորհակալություն է հայտնել պաշտոնին նշանակվելուց կարճ ժամկետում Բաքու այցելելու համար և նշել, որ դա ընդգծում է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները:

«Դարեր շարունակ մեր ժողովուրդներն ապրել են բարեկամական և բարիդրացիական մթնոլորտում: Այսօր երկու անկախ երկրների միջև հարաբերություններն ամրապնդված են հզոր հիմքով: Վրաստանը և Ադրբեջանը համատեղ կերպով իրականացնում են կարևոր նախագծեր: Տրանսպորտային ոլորտում մեր իրականացված նախագծերը շատ կարևոր են Եվրոպայի և Ասիայի մասշտաբով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Վրաստանի վարչապետը ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը:

«Անչափ ուրախ եմ, որ այսօր գտնվում են Բաքվում – քաղաքում, որն ավելի ու ավելի է գեղեցկանում: Ես այստեղ ունեցել եմ հաճախակի այցեր, որտեղ «Վրաստանի երկաթուղու» ղեկավարն էի և կարծում եմ, սա շատ լավ է ցույց տալիս այն մեծ տնտեսական առաջընթացը, որը կա Ադրբեջանում: Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և սա շատ մեծ ձեռքբերում է: Մեր բարիդրացիական և բարեկաման հարաբերությունները դարերի ընթացքում եղել են օրինակելի: Մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունենք տարածաշրջանային նախագծերի այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ տրանսպորտը, էներգետիկան և այլն»,- նշել է Մամուկա Բախտաձեն:

«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև առևտրի շրջանառությունը մեծանում է: Այս տարի սպասվում է, որ այն կմոտենա միլիարդին, սակայն կարծում եմ, սա միևնույն է ներուժի լիարժեք յուրացում չէ: Վստահ եմ, երկկողմ համագործակցության դեպքում, երկու տարում, առանց որևէ խոչընդոտների, այս շրջանառությունը կավելացնենք 50-60 տոկոսով»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն և Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնել բարեկամական ընդունելության համար:

Ադրբեջանի Հանրապետության նախագահը Վրաստանի կառավարության ղեկավարին հյուրընկալել է «Զագուլբա» նստավայրում:

Թողնել մեկնաբանություն