Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Դոնալդ Թրամփ
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Դոնալդ Թրամփ

Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար,- այս մասին նշված է Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանի վարչապետին ուղարկված շնորհավորական նամակում:

Նամակում, որն ուղարկվել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, Թրամփն ասում է, որ խաղաղ և ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում: Նրա խոսքով, ժողովրդի կամքն է արմատախիլ անել կոռուպցիան, ստեղծել անկախ դատական համակարգ, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում: ԱՄՆ-ի նախագահը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնում և շնորհակալություն ասում ՆԱՏՕ-ի առաքելություններում մասնակցելու, ինչպես նաև սիրիացի փախստականներին ընդունելու առնչությամբ:

«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»,- ասվում է Դոնալդ Թրամփի նամակում: