Առաջարկում եմ դուրս գալ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ ստեղծված փակուղուց. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Առաջարկում եմ դուրս գալ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ ստեղծված փակուղուց. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Առաջարկում եմ դուրս գալ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ ստեղծված փակուղուց,- այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը գրել է սոցիալական ցանցում:

«Վրաստանը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելը ապորինի բռնազավթված տարածքների առանց 5-րդ հոդվածով ծածկելու հնարավորությամբ: Դա ցույց կտա Ռուսաստանին, որ սառեցված հակամարտությունները չեն կարող ընդմիշտ սառեցնել Վրաստանի ապագան», – գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը :

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հինգերորդ միջազգային խորհրդաժողովում, որն անց է կացվել Թբիլիսիում,  երեկ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ պետք է երկրի ներսում քննարկվի, ցանկանում եք թե ոչ այնպիսի մեխանիզմի ընդունում, որի համաձայն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կտարածվի միայն Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում: Այդ հարցին պետք է պատասխանեն նաև ՆԱՏՕ-ում: Նրա խոսքով այս հարցը դեռ պետք է քննարկվի Վրաստանում, այնուհետև ուղարկվի դաշինքին:

 

 

Թողնել մեկնաբանություն