Արաբական Միացյալ Էմիրությունների մի քանի ներդրումային հիմնադրամ հետաքրքրված է Վրաստանում արտադրությամբ. Նաթիա Թուրնավա
Արաբական Միացյալ Էմիրությունների մի քանի ներդրումային հիմնադրամ հետաքրքրված է Վրաստանում արտադրությամբ. Նաթիա Թուրնավա

Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղեկությամբ, Էմիրությունների մի քանի խոշորագույն ներդրումային հիմնադրամներ հետաքրքրված են Վրաստանում արտադրությամբ:

Այցի ընթացքում Նաթիա Թուրնավան Աբու Դաբիում և Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջատար ներդրումային հիմնադրամների և կորպորացիաների հետ, ինչպիսիք են «Աբու Դաբիի» զարգացման հիմնադրամը, «Մուբադալան», «Լուլու գրուպ ինթերնեյշնլ», «Դուբայ Հոլդինգ», «Դուբայ Ինվեսթմենթ», «Դուբայի ներդրումային կորպորացիա», «Արմադա խումբ» և ADIA (Abu Dhabi Investment Authority):

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի խոսքով, հանդիպումների ընթացքում քննարկվել են Վրաստանի ներդրումային ներուժը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, ըստ Նաթիա Թուրնավայի, Դուբայի ներդրումային հիմնադրամը հետաքրքրություն է հայտնել Վրաստանի մի քանի ոլորտների արտադրության նկատմամբ:

«Սա վերաբերում է արդյունաբերական այգիներին, նրանք մեծ փորձ և ցանկություն ունեն ընդլայնելու իրենց արտադրությունը Վրաստանում դեղագործական, շինանյութերի և էլեկտրական սարքավորումների ոլորտում: Կան նաև բազմաթիվ այլ ոլորտներ, որոնք հետագայում կբացահայտվեն համատեղ աշխատանքի արդյունքում»,- հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը:

Ըստ Նաթիա Թուրնավայի, Արաբական Միացյալ Էմիրությունների մի քանի խոշոր ներդրումային հիմնադրամների հետ համաձայնություն է ձեռք բերվել և նախատեսվում է նրանց խորհրդատուների և ընկերությունների պատվիրակությունների այցեր Վրաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային հնարավորություններին:

«Մենք համաձայնության ենք եկել մի քանի ներդրումային հիմնադրամների հետ, որ խորհրդատուներ և աշխատանքային խմբեր կուղարկեն Վրաստան, ինչպես նաև նախապես կփոխանակվեն հուշագրեր, և մենք կսկսենք աշխատել առանձին նախագծերի վրա: Խոսքը վերականգնվող էներգիայի մասին է. Ներդրողներն ու խոշոր ներդրումային հիմնադրամներն այստեղ ունեն արևային էներգիայի օգտագործման մեծ փորձ: Սա վերաբերում է նաև անշարժ գույքին, հյուրընկալության ոլորտին: Մենք ունենք շատ հետաքրքիր նախագծեր, որոնք առաջարկում ենք նրանց և  համագործակցություն կսկսվի նաև այս առումով», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: