Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը հետաքրքրված է Վրաստանում արևի և քամու էներգիայի զարգացման գործում ներդրումներ կատարելու մեջ
Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը հետաքրքրված է Վրաստանում արևի և քամու էներգիայի զարգացման գործում ներդրումներ կատարելու մեջ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հյուրընկալել է, Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր ներդրումային հոլդինգ`«Մուբադալայի» անդամ առաջատար ընկերություններից մեկի՝ «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին:

Նշենք, որ «Մասդար» ընկերության այցը Վրաստան տեղի ունեցավ, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի և վրացական պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում կայացած հանդիպման ի պատասխան:

Հանդիպմանը ներկա են եղել փոխնախարար Դավիթ Թվալաբեիշվիլին և Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն Գիորգի Չիքովանին, կողմերը քննարկել են Վրաստանի էներգետիկ ոլորտում ընկերության հետագա համագործակցության և ներդրումների հարցերը:

«Այսօրվա հանդիպմանը «Մասդար» ընկերությունը, որը պետական ​​հիմնադրամ է, հատուկ հետաքրքրություն հայտնեց Վրաստանում արևային և քամու էներգիայի զարգացման գործում ներդրումներ կատարելու մեջ: Այս հիմնադրամը հայտնի է մեր տարածաշրջանում իր գործունեությամբ և նաև նրանով, որ նրանց կողմից մշակված նոր արևային էլեկտրակայանները բնութագրվում են էներգիայի ցածր սակագներով, ինչը չափազանց կարևոր է այս առումով մեր մրցունակությունը բարձրացնելու համար: Հատկապես հիմա, երբ նավթի, նավթամթերքի, բնական գազի գներն աճում են ամբողջ աշխարհում: Այդ իսկ պատճառով մենք արագ տեմպերով իրականացնում ենք նրանց հետ համատեղ նախագծերի համաձայնագիրը», – ասել է Նաթիա Թուրնավան:

«Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգիայի և կայուն քաղաքաշինության համաշխարհային առաջատար է, միջազգային շուկայում վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման և մաքուր տեխնոլոգիաների նորարարության բարելավման բնագավառում:

Տեղեկատվությունը տարածում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: