Ապրում ենք բարդ ժամանակներում, սակայն աստծո ուժով կհաղթահարենք ամեն բան
Ապրում ենք բարդ ժամանակներում, սակայն աստծո ուժով կհաղթահարենք ամեն բան

Ապրում ենք բարդ ժամանակներում, սակայն աստծո ուժով կհաղթահարենք ամեն բան,-այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագի ժամանակ:

Պատրիարքը հավատացյալներին շնորհավորել է Իլիա առաքյալի տոնի առթիվ:

«Քրիստոսի կողմից սիրվածներ, մեր հոգևոր որդիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ այսօրվա առթիվ: Այսօր ավանդական տոն է: Երիտասարդներին կոչ եմ անում հարգել մեծերին, իսկ մեծերին հորդորում եմ իրենց գիտելիքները փոխանցեն փոքրերին: Ապրում ենք բարդ ժամանակներում, սակայն աստծո ուժով կհաղթահարենք ամեն բան»,- հայտարարել է կաթողիկոս պատրիարքը:

Թողնել մեկնաբանություն