Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 29 տարի
Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 29 տարի

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 29 տարի: 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի դիմաց ցրեցին խաղաղ հանրահավաքը, որի հետևանքով եղան զոհեր:

Ցրելու հետևանքով զոհվել է 21 մարդ, իսկ հազարավոր քաղաքացիներ թունավորվել են գազից:

Այնուհետև, 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին:

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ ողբերգության և միաժամանակ՝ Վրաստանի անկախության վերականգնման օր է: