Ապրիլի 9-ին ի հայտ է եկել վրաց ժողովրդի խիզախությունը, ողբերգությունը հաղթահարելու ունակությունը. Ռոս ՈՒիլսոն
Ապրիլի 9-ին ի հայտ է եկել վրաց ժողովրդի խիզախությունը, ողբերգությունը հաղթահարելու ունակությունը. Ռոս ՈՒիլսոն

Ամերիկայի Միացյալ Նահանգները լրիվ աջակցություն է հայտնում Վրաստանին, որը չի խնայում ջանքերը սեփական անկախության, անկախության և ժողովրդավարության պահպանման համար,-այս հայտարարությունը արել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պարտականություններ կատարող, Ռոս ՈՒիլսոնը:

Նա այսօր դիտել է Թբիլիսիում գտնվող Խորհրդային օկուպացիայի թանգարանը:

«Ապրիլի 9-ին օկուպացիայի թանգարանի դիտելը ինձ համար մեծ պատիվ է, որտեղ ներկայացված են երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատմությունը և մարդիկ, ովքեր մեծ ցավ են ապրել և իրենց չեն խնայել երկրի համար: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց թանգարանի այն մասը, որը նվիրվում է 1989 թվականի ապրիլյան իրադարձություններին, որը ես շատ լավ եմ հիշում, քանզի այդ ժամանակաշրջանում աշխատում էի Մոսկվայում, ԱՄՆ-ի դեսպանատանը»,-ասել է Ռոս ՈՒիլսոնը:

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ հիմնախնդիրները կրկին շարունակվում են: