Ապրիլի 4-ը ՆԱՏՕ-ի հիմնադրման օրն է և որոշել եմ խորհրդարան այցելել հենց այդ օրը. Լևան Իզորիա
Ապրիլի 4-ը ՆԱՏՕ-ի հիմնադրման օրն է և որոշել եմ խորհրդարան այցելել հենց այդ օրը. Լևան Իզորիա

Ապրիլի 4-ը ՆԱՏՕ-ի հիմնադրման օրն է և միտումնավոր որոշել եմ այդ օրը, նախարար ժամ ձևաչափում ներկայանալ խորհրդարանի առջև և իմ ելույթը սկսել առաջընթացով, որն ունենք ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին,-այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ասել է լրագրողներին:

Նրա խոսքերով դրա վառ վկայությունը աննախադեպ զորավարժություններն էին, որոնք Վրաստանում անց են կացվել նախորդ շաբաթ, ինչպես նաև բարձրաստիճան այցերը և Վրաստանի հանդեպ արտահայտված աջակցությունը:

Ինչպես նա նշել է, խորհրդարանում ելույթ ունենալիս խոսքը վերաբերելու է Վրաստանի համագործակցությանը ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում Եվրամիության հետ գրանցած առաջընթացին:

Պաշտպանության նախարար, Լևան Իզորիային խորհրդարանում լսելու են այսօր, «նախարարի ժամ» ձևաչափում: