Ապատեղեկատվության հերթական քարոզարշավ Վրաստանի Առաջին ալիքի դեմ - Հայտարարություն
Ապատեղեկատվության հերթական քարոզարշավ Վրաստանի Առաջին ալիքի դեմ - Հայտարարություն

Վրաստանի Առաջին ալիքը լրագրողական ռեսուրս-կենտրոնի կողմից պատրաստված «Գովազդի ազդեցությունը Հանրային հեռարձակողի վրա» ֆիլմը գնահատում է որպես ալիքի դեմ նպատակաուղղված ապատեղեկատվական քարոզարշավի հերթական դրվագ, որը ծավալում է մարդկանց խումբ և որի մասին բազմիցս հայտարարություններ են արվել Առաջին ալիքի մենեջմենթի կողմից:

Նման բովանդակության արտադրանքը անուղղելի վնաս է հասցնում Հանրային հեռարձակողի հեղինակությանը:

Ֆիլմը հիմնված է անհիմնլ հաճախ իրար հակասող վարկածների, ինչպես նաև կեղծված փաստերի վրա ֆիլմի հեղինակները դրանց վրա հենվելով անում են ոչ տրամաբանական և կեղծիք պարունակող եզրահանգումներ: