Ապաստանի և միգրացիայի հարցերով Բելգիայի պետական քարտուղար Թեո Ֆրանկենը պատրաստվում է այցելել Վրաստան
Ապաստանի և միգրացիայի հարցերով Բելգիայի պետական քարտուղար Թեո Ֆրանկենը պատրաստվում է այցելել Վրաստան

Ապաստանի և միգրացիայի հարցերով Բելգիայի պետական քարտուղար Թեո Ֆրանկենը պատրաստվում է այցելել Վրաստան: Տեղեկությունը տարածել է BRF բելգիական գործակալությունը:

ԶԼՄ-ների տեղեկությամբ, այցը կապված է Վրաստանից ապաստան փնտրողների ավելացած քանակի հետ: Տարածված տեղեկությամբ, Թեո Ֆրանկենը Վրաստան կայցելի առաջիկա ամիսներին: Նա նախատեսում է այցելել նաև Ալբանիա:

Ինչպես գրում է BRF-ն, նախորդ տարի Բելգիայում ապաստան է խնդրել Վրաստանի շուրջ 35 քաղաքացի: Իսկ մարտին Վրաստանից ապաստան փնտրողների քանակը եռապատկվել է: