Ապագայում Վրաստանի ՊՆ-ը կորոնավիրուսի դեպքերի մասին տեղեկություն կփոխանցի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի միջոցով
Ապագայում Վրաստանի ՊՆ-ը կորոնավիրուսի դեպքերի մասին տեղեկություն կփոխանցի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի միջոցով

Առանձին դեպքերում, նախարարությունը, պաշտպանունակության նպատակների և օպերատիվ պատրաստակամության խնդիրներից ելնելով, անձնական տեղեկություն չի տարածի և առաջիկայում հնարավոր դեպքերի արձագանքման մասին տեղեկություն կփոխանցի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի միջոցով,- այս մասին ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, համապատասխանաբար, հանրությանը տեղեկացնելու նպատակով ցանկանում ենք մեկնաբանել.

Վրաստանի պաշտպանության նախարարությունը համակարգված կերպով համագործակցում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ: Հանրությանը կորոնավիրուսի տարածման մասինի տեղեկությունը փոխանցվում է թափանցիկության բարձր չափանիշով: Տեղեկությունը տարածվում է համակարգված՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից»,- նշված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Պաշտպանության գերատեսչությունում հայտարարում են, որ նախարարությունը խստիվ պաշտպանում է անձնական տեղեկության հետ կապված պարտականությունները և օրենքը:

«Համապատասխանաբար, խուսափում է և չի անվանում կոնկրետ ռազմական քաղաքացիական անձի ինքնությունը, որը ժողովրդավարական և մարդու իրավունքների բարձր չափանիշի պաշտպանության համար անչափ կարևոր է: Շաբաթներ առաջ հաստատվել է կորոնավիրուսի ընդամենը մի քանի դեպք: Խոսքը վերաբերում է ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի մաքրման ծառայության աշխատակիցներին: Դրանից հետո պաշտպանության գերատեսչությունում նոր դեպք չի արձանագրվել»,- նշում են գերատեսչությունում:

Գերատեսչությունում նաև հավելում են, որ ապագայում պաշպանության նախարարությունը հնարավոր դեպքերի մասին տեղեկություն կփոխանցի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի միջոցով:

«Լրացուցիչ տեղեկացնենք, որ առանձին դեպքերում, նախարարությունը, պաշտպանունակության նպատակների և օպերատիվ պատրաստակամության խնդիրներից ելնելով, անձնական տեղեկություն չի տարածի և առաջիկայում հնարավոր դեպքերի արձագանքման մասին տեղեկություն կփոխանցի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի միջոցով: Նշված մոտեցումը միջազգայնորեն ընդունված փորձ է և համապատասխանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեղեկատվական քաղաքականությանը»,- ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: