«Ապաչների» մարտական հրաձգությունները «Արժանի գործընկեր 2018»-ին  [ֆոտո-տեսանյութ]
«Ապաչների» մարտական հրաձգությունները «Արժանի գործընկեր 2018»-ին  [ֆոտո-տեսանյութ]

«Արժանի գործընկեր» Բազմազգ վարժանքներում ամերիկյան հարձակվող ավիացիան մարտական հրաձգություններին այս տարի առաձին անգամ մասնակցեց։

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Վազիանիի 11-րդ հրաձգության կետից AH-64 «ապաչի» տիպի ուղղաթիռը կմասնակցի համակցված մարտական հրաձգություններին։

Ուսուցմանը մասնակցում էր Վրաստանի զինված ուժերի IV մեխանիզացված բրգադի զրահատեխնիկան, ԱՄՆ-ի II  հեծելազոր ջոկատի մարտական զրահամեքենա «ստրաիկերները», հետևակ մարտական մեքենա «բրեդլերը» և «աբրամսի» տիպի տանկերը։

Բազմազգ ռազմական ուսուցում «Արժանի գործընկեր 2018»-ը Վրաստանի զինված ուժերի և ԱՄՆ-ի եվրոպական հրամատատարության առաջնորդությամբ ընթանում է երկու շաբաթվա ընթացքում։ Ընթացիկ տարվա ուսուցման նպատակն է կայունության, պաշտպանության և հարձակման գործողություններում հմտությունների բարելավումը, Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի պատրաստ լինելու և փոխգործունակության բարձրացումը և Սև ծովի շրջանում կայուն և անվտանգ միջավայրի պահպանության մեջ մասնակցելը։ Ճիշտ դրա համար էլ ուսուցման գլխավոր ուղեցույցն է — «Ուժը գործընկերության մեջ է»։