Անզոր Մելիա. Միխեիլ Սաակաշվիլին հերոս նախագահ է, ով ոսկե տառերով կմտնի Վրաստանի պատմության մեջ
Անզոր Մելիա. Միխեիլ Սաակաշվիլին հերոս նախագահ է, ով ոսկե տառերով կմտնի Վրաստանի պատմության մեջ

Պարոն Միխեիլ, դուք երջանիկ մարդ եք, տեսեք, թե քանի հոգու է ձեզ սիրում և նրանց աչքերն արցունքոտ են, – Ազատության հրապարակում «Ազգային շարժման» կազմակերպած հանրահավաքին ասաց Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու Անզոր Մելիան:

Ինչպես նշել է Անզոր Մելիան, Միխեիլ Սաակաշվիլին շուտով դուրս կգա բանտից եւ հաղթանակը կտոնի ժողովրդի հետ:

«Ես կցանկանայի դիմել Միխեիլ Սաակաշվիլիի ծնողներին՝ տիկին Գիուլիին եւ պարոն Նիկային, որոնց հետ ես երկարամյա հարաբերություններ ունեմ: Գիտեմ, ես զգացել եմ, երբ դու բանտարկված երեխա ես ունենում, ինչ է եռում քո սրտում, ինչպես ոչինչ չես կարող ասել, գիշերը մղձավանջ է: Դա պտտվում է ձեր սրտում, բայց իմացեք, որ քիչ է մնացել, պարոն Միձեիլը դուրս կգա և մեզ հետ կտոնի հաղթանակը: Պարոն Միխեիլ, դուք երջանիկ մարդ եք, տեսեք, թե քանի մարդ, հազարավոր մարդիկ սիրում են ձեզ և արցունքոտ աչքերով կանգնած են: Դուք հերոս նախագահ եք, ով ոսկե տառերով կմտնի Վրաստանի պատմության մեջ: Ամուր եղեք, պարոն նախագահ, ամբողջ Վրաստանը ձեր կողքին է», – ասաց Անզոր Մելիան: