Անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակից ելնելով, անընդունելի է անց կացնել ընտրություններ. Բենյամին Նեթանյահու
Անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակից ելնելով, անընդունելի է անց կացնել ընտրություններ. Բենյամին Նեթանյահու

Իսրաելում վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, ելնելով անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակից անընդունելի է,-այս մասին Իսրաելի վարչապետը հայտարարել է հեռուստաուղերձի ժամանակ:

Բենյամին Նեթանյահուի խոսքերով, նա անում է հնարավորինս քաղաքական ճգնաժամի հաղթահարման և դաշինքի պահպանման համար:

«Ելնելով իմ փորձից հայտարարում եմ, որ անվտանգության տեսանկյունից մենք այս պահին գտնվում ենք բարդ ժամանակներում, երբ չի կարելի ընտրությունների անցկացումը: Դա անպատասխանատվություն է»,-հայտարարել է Նեթանյահուն:

Իսրաելի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնաթողությունից հետո, գերատեսչությունը անձամբ է ղեկավարելու: Իսրաելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը լքել է պաշտոնը, Իսրաելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագրից հետո: