Անտվերպենում պայթյունի հետևանքով փլուզվել է մի քանի տուն
Անտվերպենում պայթյունի հետևանքով փլուզվել է մի քանի տուն

Բելգիայի Անտվերպեն քաղաքում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին լուրը հաղորդում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններին: Պայթյունի հետևանքով փլուզվել է երեք շենք:

Տեղական մամուլի փոխանցմամբ,  փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մեկ մարդու: Նրանց խոսքով, հնարավոր է փլատակների տակ լինեն այլ մարդիկ:

Փրկարարական գործողությունը շարունակվում է: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Անհայտ է նաև պայթյունի պատճառը, նախնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով: