Անթույլատրելի է, Վրաստանի խորհրդարանում օկուպանտ պետության ներկայացուցիչը ղեկավարի որևէ նիստ, դրան պետք է հետևի արձագանք. Բիձինա Իվանիշվիլի
Անթույլատրելի է, Վրաստանի խորհրդարանում օկուպանտ պետության ներկայացուցիչը ղեկավարի որևէ նիստ, դրան պետք է հետևի արձագանք. Բիձինա Իվանիշվիլի

Ես ամբողջությամբ կիսում եմ մեր համաքաղաքացիների վրդովմունքը Վրաստանի խորհրդարանում զարգացած իրադարձությունների կապակցությամբ,-այս մասին ասված է «վրացական երազանք» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ, որը կուսակցության մամուլի ծառայությունը տարածել է ֆեյսբուքի էջին:

«Անթույլատրելի է, Վրաստանի խորհրդարանում օկուպանտ պետության ներկայացուցիչը ղեկավարի որևէ նիստ: Ինչպես տեղեկացրել են ինձ, դա պրոտոկոլի հետ կապված թերություն էր, որի քաղաքական նշանակությունը ցավոք չեն նախատեսել կազմակերպիչները և դրան պետք է հետևի համապատասխան արձագանք: Ես արդեն զրուցել եմ խորհրդարանի նախագահի հետ, ֆիքսել իմ խիստ դիրքորոշումը և իմ հանձնարարականն էր, որ որ այդ նիստը դադարեցվեր»,-հայտարարում է Բիձինա Իվանիշվիլին: