Անտառի հրդեհի պատճառով Քալիֆոռնիայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն (վիդեո)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, անտառի հրդեհի պատճառով Քալիֆոռնիայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրի նախագահը տեղի իշխանությանը տվել է դաշնային օգնություն ցուցաբերելու հրաման:

Քալիֆոռնիայում անտառի հրդեհի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Մալիբուում հրդեհի պատճառով տարհանել են մարդկանց: Աղետի տարածմանը նպաստում է օդի բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին: