Անրի Օխանաշվիլի. «Վրացական երազանքի» շահերում է, Վրաստանում որքան հնարավոր է շատ դիտորդ լինի ներկայացված հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններին
Անրի Օխանաշվիլի. «Վրացական երազանքի» շահերում է, Վրաստանում որքան հնարավոր է շատ դիտորդ լինի ներկայացված հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններին

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, իրավաբանական կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու հայտարարությամբ, առաջին հերթին «Վրացական երազանքի» շահերում է, որքան հնարավոր է շատ դիտորդ լինի Վրաստանում ներկայացված հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի կառավարող թիմին հնարավորություն տրվի, հենց միջազգային դիտորդների միջոցով գործընկերներին ցույց տալ, թե ինչպես են ընդդիմության մի շարք խմբեր ծավալում իրենց ընտրական քարոզարշավը:

Այս մասին պատգամավորը լրագրողներին հայտնել է միջազգային դիտորդների ժամանելու վերաբերյալ արհեստական խոչընդոտների ստեղծելու ուղղությամբ ընդդիմության հայտարարությանն ի պատասխան:

«Ամեն բան կանենք, որպեսզի դիտորդներին հնարավորություն տանք անխափան կերպով ժամանեն Վրաստան և առավելագույնս շատ քանակությամբ ներկայացված լինեն հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարել է Անրի Օխանաշվիլին: