Անրի Օխանաշվիլի. Նախագահը պետք է որոշի, ում կհամաների, ում՝ ոչ
Անրի Օխանաշվիլի. Նախագահը պետք է որոշի, ում կհամաների, ում՝ ոչ

Իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու հայտարարությամբ, նախագահը պետք է որոշի, ում կհամաների, ում՝ ոչ: Ինչպես նա հայտարարել է Գիորգի Ռուռուայի վերաբերյալ, Վրաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Համաներման հարցը Վրաստանի նախագահի բացառիկ իրավասությունն է, ուստի կխուսափեմ լրացուցիչ գնահատական տալ: Նա պետք է կայացնի կոնկրետ որոշում: Պետք է վերջ տանք շահարկումներին: Նախագահը պետք է որոշի, ում, երբ և որ դեպքում կհամաների:

Կուսակցությունը, իշխանությունը, կառավարությունն առանձին է, իսկ նախագահն առանձին ինստիտուտ է: Մենք չունենք իրավասություն, որևէ կերպ միջամտել նախագահի իրավասությանը»,- հայտարարել է Անրի Օխանաշվիլին:

Հիշեցնենք, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նա չի պատրաստվում համաներում շնորհել կալանավոր Գիորգի Ռուռուային: