Անրի Օխանաշվիլի. Մեր երկրին ի վնաս գործողություններին, միջազգային գործընկերների հետ միասին, կհաջորդի համարժեք պատասխան բոլոր ձևաչափերով
Անրի Օխանաշվիլի. Մեր երկրին ի վնաս գործողություններին, միջազգային գործընկերների հետ միասին, կհաջորդի համարժեք պատասխան բոլոր ձևաչափերով

Մեր երկրին ի վնաս գործողություններին, միջազգային գործընկերների հետ միասին, կհաջորդի համարժեք պատասխան բոլոր ձևաչափերով, – այս մասին հայտարարել է խորհրդարանական իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին:

Օխանաշվիլին արձագանքել է ռուսական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ սահմանագծման-սահմանազատման ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին հանձնարարական է տրվել սահմաններ սահմանել Վրաստանի և Վրաստանի բռնազավթված տարածքների հետ:

«Շատ կարևոր է շարունակել մեր երկրի ապաբռնազավթման քաղաքականությունը, այնպես որ, մեր միջազգային գործընկերների ակտիվ ներգրավմամբ այս գործընթացում ինչ հնարավորություններ և մեխանիզմներ ունենք, իհարկե, կառավարությունը կօգտագործի բոլոր միջոցները: Մեր միջազգային գործընկերների հետ միասին ի վնաս մեր երկրի գործողություններին կհաջորդի համարժեք պատասխան բոլոր ձևաչափերով», – ասաց Անրի Օխանաշվիլին: