Անրի Օխանաշվիլի. Մեր ելակետը Սահմանադրության համաձայն գործելն է
Անրի Օխանաշվիլի. Մեր ելակետը Սահմանադրության համաձայն գործելն է

Մեր ելակետը Սահմանադրության համաձայն գործելն է, – ասաց իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հայտարարությունը:

Նա ասաց, որ իշխող թիմը ուշադիր լսում է միջազգային գործընկերների տեսակետները:

«Մենք ուշադիր լսում ենք, ստանում ենք կոնկրետ կարծիքներ, շփվում ենք նաև մեր բարեկամների հետ: Գլխավորը մեր երկրի սահմանադրությունն է, և մենք բոլորս պետք է գործենք սահմանադրությանը համապատասխան: Վրաստանում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունը և գործեն Սահմանադրությանը համապատասխան: Հետևաբար, մեր ելակետը կլինի մեր երկրի հիմնական օրենքը:

Քանի որ գնահատականն ընդհանուր է, այնպես էլ իմ պատասխանն այս տեսքով կլինի, մենք չենք կարող ավելի խորանալ: Մեր ելակետը՝ գործել կոնկրետ այն մարտահրավերներին համապատասխան, որոնք կարող են գոյություն ունենալ իշխանական որոշակի օղակի նկատմամբ, և գործել երկրի սահմանադրությանը համապատասխան: Մենք համապատասխանաբար կգործենք», – ասաց Օխանաշվիլին:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, դատավորների առաջադրման հետ կապված ընթացիկ գործընթացը չի համապատասխանում ապրիլի 19-ի համաձայնագրի ոգուն: