Անրի Օխանաշվիլի. Ընդդիմությունը թող ձևակերպի, թե ինչ արժեքների շուրջ է միավորվել, նրանք անցյալի խմբեր են և նրանց գործունեությունը չի կարող ունենալ հեռանկար
Անրի Օխանաշվիլի. Ընդդիմությունը թող ձևակերպի, թե ինչ արժեքների շուրջ է միավորվել, նրանք անցյալի խմբեր են և նրանց գործունեությունը չի կարող ունենալ հեռանկար

Իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու հայտարարությամբ, «Վրացական երազանքի» թիմում քննարկում է ընթանում ընտրական հարցերի շուրջ:

Սակայն Օխանաշվիլին այս փուլում խուսափում է մանրամասների մասին խոսելուց:

«Մանրամասները մասին խոսելուց կխուսափեմ, սակայն թիմում քննարկում է ընթանում ընտրական հարցերի շուրջ և տրամաբանական է, որ մենք մոբիլիզացված ենք, որպեսզի ապահովենք համոզիչ հաղթանակ մեր հասարակության աջակցությամբ»,- նշել է Օխանաշվիլին:

Բացի այդ, Օխանաշվիլու գնահատմամբ, միացյալ ընդդիմության ապագա գործունեությունը հեռանկար չունի:

«Դեռևս չեն կարողացել ձևակերպել, ինչ արժեքներ են նրանց միավորում, ինչպես ես նայում երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը: Դեռ պետք է նրանց հարցնեք, այդ խմբերն ինչ շահերով են միավորված և երկրի զարգացման ինչ հեռանկար են առաջարկում հասարակությանը:

Կարծում եմ, նրանք հեռանկար չունեն և չեն էլ ունենա, քանի որ այդ խմբերն անցյալի խմբեր են որև հեռանկար և ապագա չունեն»,- հայտարարել Օխանաշվիլին: