Անօրեն ձևավորումներ ստեղծելու, ղեկավարելու և դրան անդամագրվելու փաստով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն
Անօրեն ձևավորումներ ստեղծելու, ղեկավարելու և դրան անդամագրվելու փաստով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն

Անօրեն խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և դրանում անդամագրվելու փաստով ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, Վրաստանի ՔՕ 223-րդ հոդվածի առաջին մասով:

Այս մասին ասված է ՆԳՆ-ի կողմից տարածած լրատվության մեջ:

«Հասարակությանը հիշեցնում ենք, որ անթույլատրելի է, օրինավոր պետական կառույցներից բացի ստեղծել որևէ միավորում, ղեկավարել այն և կոչ անել անդամագրվել դրան:

Դրա հետ մեկտեղ, երկրում հասարակական կարգի ապահովումը միայն ներքին գործերի նախարարության գործառույթն է: Համապատասխանաբար, ինչպես ոստիկանության, այնպես էլ այլ գերատեսչությունների գործառույթների կատարման ցանկացած փորձ, կանխարգելվելու է նույն պահին:

Բռնության, ոստիկանությանը չհնազանդվելու և օրինախախտության ցանկացած փաստին նախարարությունը արձագանքելու է համապատասխան միջոցներով»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում:

Գործարար Լևան Վասաձեն Վերեյի այգում տեղի ունեցած ցույցին հայտարարել է, որ «Թբիլիսի պրայդի» դեմ Թբիլիսիում կազմվելու են ժողովրդական ստորաբաժանումներ: